copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:45 23-09-2022

Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):

«Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, հասարակության տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած է սեփականությունը: Այդ է պատճառը, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Միաժամանակ, հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վրա, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ընդ որում, սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն ենթակա է որոշակի սահմանափակումների: Այսպես, յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքն ամրագրելու հետ մեկտեղ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»,- նշված է նախագծում:

Ելնելով Արցախի Հանրապետության անվտանգության նկատառումներից՝ առաջարկվում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները, մասնավորապես, ամրագրելով հետևյալ կարգավորումը. «Անշարժ գույքի նկատմամբ, այդ թվում՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում