Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:55 21-09-2022

ՀԱՊԿ-ը երբեք չի կատարել իր հանձնառությունները. Վահե Գասպարյան

Ազատության հրապարակում շարունակվում է Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը oragir.news- ի հետ զրույցում անդրադառնալով՝ Անկախության օրվա խորհրդին, հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի կազմից Հայաստանը դուրս է եկել հանրաքվեով, սակայն ի սկզբանե սխալ է արվել, քանի որ ոչ թե հանրաքվեով էր պետք դուրս գալ, այլ՝ դեօկուպացիա հայտարարելով։

«Մենք հռչակեցինք այսպես կոչված Երրորդ Հանրապետություն, որը սկիզբն եղավ նեոգաղութացման։ Դրան հաջորդեց Հայաստանի երկրորդ ճակատագրական սխալը, որ բխում էր այս՝ Երրորդ Հանրապետության կոնցեպտից։ Երրորդ Հանրապետություն նշանակում էր հայկական ԽՍՀ-ն այդ սահմաններում պետություն է, որ իր հոժար կամքով իրենից օտարեց Արցախը, և սկսեցինք լսել Արցախի հարցի մասին՝ որպես ինքնորոշման հարց։ Փոխարենը մենք պիտի հռչակեինք դեօկուպացիա, քանի որ Հայաստանը օկուպացվել և բռնակցվել էր Խորհրդային Միությանը, կամովին չէր մտել ԽՍՀՄ կազմ, որ հետո էլ կամովին դուրս գար։ Եվ դեռևս 1991 թվականին պիտի խոսեինք Արցախի հարցի լուծման մասին՝որպես ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման հարց»,- ասաց նա։

Գասպարյանի խոսքով՝ այսօրվա հանրահավաքը հրավիրվել է երեք հիմնական նպատակով․ առաջինն ինքնապաշտպանության կազմակերպումն է, երկրորդը ՀԱՊԿ-ից դուրս գալը, և երրորդը՝ դիմել ԱՄՆ-ին՝ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է