copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:59 20-09-2022

ՀՀ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը Երևանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի դի

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին, այդ մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովից։

Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հանձնել էր եւս 32 հայ զինվորի մարմին։ Այսպիսով՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել արդեն 127 հայ զինվորի մարմին։

Ամենից շատ դիտված