Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:23 20-09-2022

Լիճքի տներով շրջած կանայք ոչ թե ադրբեջանցի դիվերսանտներ են եղել, այլ սուրճ գովազդողներ․ Լիճքի վարչական ղեկավար

Համացանցում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Լիճքում տարօրինակ արտաքին կանայք են երևացել։ Նրանք շրջել են մարդկանց բնակարաններում ու լուսանկարել մարդկանց տները։

Մարտունի համայնքի Լիճքի վարչական ղեկավար Հայկ Հոխիկյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ նման ահազանգեր ինքը նույնպես ստացել է և աշխատակիցների հետ այցելել է գյուղի այն թաղամաս, որտեղ կանայք եղել են։

«Եղել եմ այն տներում, որտեղ այդ կանայք են եղել, բնակիչներն ասացին, որ այդ կանայք մտել են բակ ու հարցու փորփ արել, Պարզվում է, նրանք «Ռոյալ Արմենիայի» աշխատակիցներ են եղել ու սուրճի գովազդ արել։ Մեկն ասաց, որ կանայք 18-55 տարեկան տան անդամի են հարցրել, մյուսն էլ պատմեց, որ միայն սուրճից են խոսել ու գնացել։ Նրանք մի քանի բնակարան են այցելել նույն թաղամասում»։

Հոխիկյանը նաև տեղեկացրեց, որ իր հետ կապի մեջ են եղել իրավապահ մարմինները․ ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ «Մեր թաղայինը նույնպես այստեղ էր։ Բնակիչներին խնդրել եմ ու ուշադիր լինեն ու կասկածելի բան նկատելու դեպքում տեղեկացնեն։ Ինչ վերաբերում է բնակիչների շրջանում խուճապին՝ նման բան չկա, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան