copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:26 18-09-2022

«Խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան «փափուկ բարձ» են դնում Հայաստանի գլխի տակ. Տիգրան Աբրահամյան

Աժ տագամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր զուգադիպությամբ Ալիևն ու Էրդողանը, մեկ օրվա տարբերությամբ, խոսում են Հայաստանի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի ավարտի մասին։

Իհարկե այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը չի շտապում հետ քաշել իր ռեզերվային ուժերը կամ ռեժիմի փոփոխություն անել մարտական բարձր պատրաստականության բերված զինված ուժերի հարցում։
Ավարտվել է՞ պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել։

Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։

Ամեն դեպքում «խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան նվազագույնը 2 խնդիր են լուծում՝ առաջինը, միջազգային հանրությանը ցույց տալիս, թե շահագրգիռ չեն պատերազմական գործողությունների վերսկսման համար, երկրորդ, «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարվածի անսպասելիությունը ապահովելու համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին