copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:30 17-09-2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է: Նման դիտարկում է արել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Նիկոլն աշխարհի միակ պաշտոնյան է, ով ամենաշատն է շողոքորթել և ի լուր աշխարհի` շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն ու նրա նախագահին: Նա ամենաշատն է զանգում ՌԴ, ամենաշատն է դիմել հազար ու մի խնդրանքով, ամենաշատն է եղել Մոսկվայից կախվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան, ՀՀ ոչ մի ղեկավարի երբեք այդքան չի պահել ու աջակցել, որքան Նիկոլին:

Երեկվանից իշխանական պատվերով և անմիջական կատարմամբ ՀՀ տեղեկատվական ցանցերում մոլեգնում է
հակառուսական հիստերիան: Սա Նիկոլի քցող, խաբող, անհավասարակշիռ, անհեռատես ու ճղճիմ պատկերացումների հետևանքներն են: Արդյունքը արժենալու է նոր կորուստներ, նոր մենակություն ու նոր հիասթափություններ:

Արևմուտքի համար Հայաստանի դայակը` Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի` պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է:
Իսկ ո՞վ է կասկածում, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Հայաստան ներխուժումը Թուրքիայի (արևմուտք, ՆԱՏՕ) հանձնարարությունն էր: Իսկ ո՞վ է կասկածում, որ Հայաստանին ռազմական ագրեսիայի ենթարկելով` փորձում են Ռուսատանին ներքաշել ու նոր պատերազմական ճակատ բացել նրա դեմ` թքած ունենալով, որ աշխարհաքաղաքական այդ ճակատում Հայաստանը կվերածվի նոր Սիրիայի ու ամբողջովին կավերվի (ի դեպ լուրեր են պտտվում, որ վերջերս Վրաստանը վարպետորեն հրաժարվել է արևմուտքի այդ առաջարկից):

Իրական քաղաքականության մեջ չկան պուպուշներ, բարի կամ չար կերպարներ: Կան շահեր: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանն ուներ ընդգծված շահեր և գիտեր ինչպես դրանք առաջ տանել:

Նիկոլի ողբերգական Հայաստանը չունի շահեր և չի էլ կարող ունենալ մի պարզ պատճառով. Նիկոլը օտարի (թշնամի) ծառան ու կամակատարն է հայ ժողովրդի գլխին: Դա է պատճառը, որ մի օր գովերգում են ՌԴ-ին, մյուս օրը` քննադատում: Մի օր արևմուտքը ընկեր է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` ամոթալի լռություն պահած և հայ ժողովրդին անտեսած միավոր և այլն:

Ելքը մեկն է. Նիկոլից պետք է ազատել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում