copy image url
Ներքին 3 տարի առաջ - 08:47 13-09-2022

Բոլորս միահամուռ, առանց որևէ խուճապի, վճռականորեն կանգնում ենք մեր բանակի թիկունքին․ Չալաբյան

«Սիրելի բարեկամներ,
Ինչպես արդեն գիտեք, կեսգիշերին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ գիշեր մեր արևելյան սահմանի մեծ մասի երկայնքով, Կապանից մինչև Արտանիշ, ընթացել են ծանր մարտեր, մեր բանակն ամենուրեք հակահարված է տվել, երկու կողմից կան բազմաթիվ կորուստներ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այս ամենի պատճառների և հետևանքների մասին կխոսենք ավելի ուշ: Այժմ բոլորս միահամուռ, առանց որևէ խուճապի, վճռականորեն կանգնում ենք մեր բանակի թիկունքին, ըստ անհրաժեշտության համալրում ենք բանակը, և դաժան հակահարված են տալիս թշնամուն: Միայն մեր վճռականությամբ և տոկունությամբ մենք կարող ենք վերջ տալ այս չդադարող ագրեսիային, և արժանապատիվ խաղաղություն նվաճել: Աստված պահապան իրենց հայրենիքի համար բոլոր կռվողներին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ