copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 09-09-2022

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր ֆորմատով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանական ընդդիմությունը, իր խոստման համաձայն, կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները, համենայնդեպս՝ առաջին նիստերը։ Սակայն, որպես ազգընտիրներ, հանդես կգան նոր ֆորմատով՝ իրական կամ այլընտրանքային խորհրդարանի ձեւաչափով։

Տեղեկացանք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հենց սեպտեմբերի 12-ին հրավիրել են քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով, նիստին հրավիրել են նաեւ փորձագետների։ Այն կայանալու է «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես․ «Հայաստանի իրական օրակարգը․ անվտանգային մարտահրավերներ»։

Մեզ ասացին, որ քննարկումների այս ձեւաչափը պարբերական է լինելու, գուցե խորհրդարանական նիստերին զուգահեռ։ Անդրանիկ նիստն էլ բացելու են պետական հիմնի հնչյունների ներքո, ինչպես խորհրդարանի նստաշրջանի բացման ու փակման ժամանակ է լինում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից