copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:10 08-09-2022

Նիկոլ Փաշինյանի արձանը պղծել են. իրավապահներն ասում են, որ դեպքից տեղյակ չեն

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ արդեն թվով հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջևան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրև ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի:

Oragir.news-ը կապվեց Տավուշի մարզի Իջևանի ոստիկանության բաժին։ Ոստիկանության աշխատակիցն ասաց, որ այդ դեպքից տեղեկություն չունեն։

«Վերջին 2 օրվա կամ 2 շաբաթվա ընթացքում նման տեղեկություն չենք ստացել»։

Փորձեցինք դեպքի մասին տեղեկություն ստանալ ՀՀ քննչական կոմիցեից, սակայն քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը նույնպես չուներ տեղեկություն հեղափոխության առաջնորդի արձանի վերաբերյալ։

Հետաքրքիրն այն է, որ արդեն որերորդ անգամ հեղափոխոխության առաջնորդի արձանը պղծում են, բայց իրավապահ մարմիններից որևէ մեկը չի արձագանքում, անգամ վանդալիզմի համար որևէ մեկին պատասխանատվության կանչելու փորձ չի արվում՝ չնայած արձանի հարակից տարածքում տեսախցիկներ են տեղադրված։

Հիմա պատկերացրեք ինչ կլիներ, եթե խորհրդային տարիներին օրինակ Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը պղծվեր։ Թերևս անգամ տեսախցիկների բացակայությունը չէր խանգարի, որ հանցագործին ժամերի ընթացքում բացահայտեյին, «ազգի դավաճան» տիտողին արժանացնեին ու դեպի սիբիր էլ ցմահ ուղեգիր հանձնեին։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը