copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:20 08-09-2022

Մարդիկ դատարանով են գումար հետ ստացել. խաբելու վարպետ Արզաքանցյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն պետությանն է խաբում, այլեւ մարդկանց: Նախորդ համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս պետությանը խաբել է՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Պարզվում է՝ նա ֆինանսական հարցերում էլ խաբելու վարպետ է, եւ շատ դեպքերում դատարանով են մարդիկ Արզաքանցյանից գումար հետ ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը արխիվի ուսումնասիրությամբ պարզեց, որ 2014-ի մայիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանից հօգուտ Անդրեյ Սիչի բռնագանձել 308 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 204 հազար 392 ԱՄՆ դոլարը՝ որպես փոխառության գումար, իսկ 103 հազար 983 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու համար հաշվարկված տույժ:

Ըստ դատական գործի՝ Անդրեյ Սիչի եւ Տիգրան Արզաքանցյանի միջեւ 2012-ի հոկտեմբերին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Սիչն Արզաքանցյանին է հանձնել 280 հազար ԱՄՆ դոլար:

Ամբողջ գումարը՝ երեք մասով, Արզաքանցյանը պարտավորվել է Սիչին հանձնել ամենաուշը 2013 թվականի հունվարի 31-ին՝ պարտավորվելով հակառակ դեպքում փոխատուին վճարել տույժ՝ 0.15%-ի չափով։ Արզաքանցյանը մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը կանխիկ եւ բանկային հաշվին փոխանցելու միջոցով գործընկերոջը վերադարձրել է ընդամենը 75 հազար 608 դոլար՝ պարտք մնալով 204 հազար 392 ԱՄՆ դոլար: Արդեն 2013 թվականի նոյեմբեր ամսին Սիչը հաշվարկել է տույժը եւ Արզաքանցյանին ներկայացրել եւս 103 հազար 983 դոլարի պարտավորություն: Այս պահանջից հետո դատարանում որեւէ գործողություն չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր ընդդիմություն աշխատող Արզաքանցյանը:
Հավելենք, որ Տիգրան Արզաքանցյանը թեեւ ծանուցված է եղել դատական նիստերի մասին, սակայն չի ներկայացել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում