copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:23 07-09-2022

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկի խախտում

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

Ամենից շատ դիտված