Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:12 06-09-2022

Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տաշքենդի փողոցի թիվ 1/7 շենքի դիմաց ծառը ընկել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․) վրա ընկած ծառի ճյուղը։

Ամենից շատ դիտված