copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 20:09 05-09-2022

Կայացել է լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը

Անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել:

Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ: Երրորդ տեղն էլ զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ թիմը՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով ՖԻՄԱ-ի նկատմամբ:

Կանանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի կանանց թիմը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Երևանի «Վան» թիմի նկատմամբ: Երրորդ տեղի համար խաղում էլ ԽՄՕՄՄ-ը 2:0 հաշվով հաղթել է ԲՊՀ-ին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք: ՀՎՖ նախագահը նաև հուշանվերներ է հանձնել մրցաշարի պատվավոր հյուրերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին