copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:07 22-06-2022

Իտալիայի ԱԳ նախարարը լքել է կուսակցությունը՝ Ուկրաինա զենք ուղարկելուն չաջակցելու պատճառով

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն լքել է «5 աստղերի շարժում» կուսակցությունը, քանի որ վերջինս չի ցանկանում աջակցել Ուկրաինա զենք ուղարկելուն:

35-ամյա Դի Մայոն, որը կուսակցության առաջնորդներից է, իր ընտրությունն անվանել է «տառապալից»։ Նա ընդգծել է, որ կուսակցությունը պետք է որոշի՝ «պատմության ո՞ր կողմում լինել՝ տուժած Ուկրաինայի՞, թե՞ ագրեսոր Ռուսաստանի հետ»։

Ինչպես գրում է Il Sole 24 Ore-ն, նրա հետ միասին կուսակցությունը կլքի առնվազն 62 խորհրդարանական (այդ թվում՝ 11 սենատոր), ինչի արդյունքում Իտալիայի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը կդառնա աջակողմյան «Լիգա» կուսակցությունը, որը գլխավորուևմ է Մատեո Սալվինին։

Լուիջի Դի Մայոն, Il Post-ի կարծիքով, եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամենահամոզված կողմնակիցներից է։ Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեի գլխավորած «5 աստղերի շարժում» կուսակցության տեսակետն այն է, որ Ուկրաինա զենք ուղարկելը երկարացնում է հակամարտությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում