copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:35 03-09-2022

Արցախի անկախության օրը շնորհավորելն էլ, չշնորհավորելն էլ իշխանականների կողմից կլիներ անբարոյականություն․ Միհրդատ Մադաթյան

«Մենք ունեցել ենք Արցախ, որի մեջ Քարվաճառ ենք ունեցել, Հադրութ և Շուշի ենք ունեցել։ Այս դեպքում իշխանությունները նախ պետք է հաշվի առնեին, թե ո՞ր Արցախին են շնորհավորում»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հոգեվիճակում են գտնվում այն ղեկավարները, ովքեր պատերազմում պարտվելով, Արցախի 70 տոկոսը կորցնելով և 5000 զոհ տալով, երեկ շնորհավորանքներ էին հղում Արցախի անկախության տոնի կապակցությամբ։

Մադաթյանի խոսքով, այս իշխանություններն Արցախի անկախության հարցը դրել են հարցականի տակ, և ըստ իրեն ՝ Արցախի անկախության օրը շնորհավորելն էլ, չշնորհավորելն էլ անբարոյականություն կլիներ։

«Ես չեմ կարողնում հասկանալ հոգեբանությունը մի մարդու, ով Արցախ է շնորհավորում այն դեքում, երբ բազմիցս ասել է, որ այդ տարածքները հայկական չեն, այլ ադրբեջանական են, Սյունիքի գյուղերը համարում է ադրբեջանական, բայց Արցախ է շնորհավորում։ Սա կարող ենք համարել «протокольный жест», այլ ոչ թե ի սրտե շնորհավորանք, որը որ տեղի է ունեցել»,-ասաց հոգեբանը։


Նա նաև նշեց․ «Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները իրենց դրսևորումներով և բառացիորեն հայտարարել են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են և այս դեպքում նրանց շնորհավորանքի խոսքերն ուղղակի անհասկանալի են»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում