copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:54 31-08-2022

Սեպտեմբերի 1-ին դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ

2022 թվականի սեպտեմների 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն մոտ 40 հազար առաջին դասարանցիներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կհաճախեն 2016 թվակին ծնված երեխաները, ըստ որի ակնկալվում է, որ առաջին դասարանցիների նախնական թիվը կլինի մոտ 40 հազար: Նախարարությունից հավելեցին, որ վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները ավարտած կլինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տվյալների մուտքագրումը:

Ըստ գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հրապարակած տվյալների՝ միասնական քննություններին մասնակցել են 11 587 դիմորդներ, որոնցից բուհ են ընդունվել 7 246-ը , անբավարար է ստացել 3 076 հոգի: Բուհ դիմած, միասնական քննություններին մասնակցած և դրական միավորով չընդունված դիմորդների թիվը կազմում է 791: Ըստ տվյալների՝ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1 918 անվճար տեղերից համալրվել էր 1 433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6 518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: Ընդունելության քննության մրցույթի երկրորդ փուլին՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննությունների արդյունքներով, հայտագրվել է 772 դիմորդ: Նրանցից 755 -ն ընդունվել է նշած մինչև 6 մասնագիտություններից մեկով, 17-ը չեն ընդունվել:

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար