copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 30-08-2022

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է ԳԱԱ նախագահին

Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին:

Վեհափառ Հայրապետը և ՀՀ ԳԱԱ նախագահը գոհունակությամբ անդրադարձել են Հայ եկեղեցու և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված գործակցությանը, ինչպես նաև ակադեմիայի արձանագրած մեծ դերակատարությանը Հայաստանում հիմնարար գիտությունների տարբեր ճյուղերի զարգացման գործում։

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ԳԱԱ նախագահին, ակադեմիայի անդամներին ու գիտության նվիրյալներին, որոնք շարունակում են ազգային գիտական այս հաստատության լավագույն ավանդույթները և իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնում ի նպաստ հայրենիքի շենացման ու հզորացման։

Զրուցակիցները կարևորել են առկա մարտահրավերների պայմաններում երիտասարդ սերնդի մեջ ազգային-հոգևոր արժեհամակարգի ամրապնդումը, հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձրացումը, նաև երիտասարդ գիտնականների ներուժի բացահայտումը և գիտական գործունեության խթանումը։