copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:21 30-08-2022

Պայթյուն Գյումրիում․ տուժածներ չկան

Համացանցում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել։

Օգտատերերը քննարկում են, որ մեքենայի բենզաբակ է պայթել, միաժամանակ, խոսվում է այն մասին, որ պայթյունը տեղի է ունեցել Գյումրիի նախկին տեքստիլ գործարանի տարածքում։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսանակ Հայկ Կոսյտանյանն ասաց, որ դեպքը իսկապես տեղի է ունեցել Գյումրիի տեքստիլ գործարարանում։

«Այս պահին դեռ դեպքի վայրում աշխատում են մեր մարտական հաշվարկները։ Նախկին տեքստիլի գործարանի տարածքում այրվել է խոտածածկ տարածք, ինչպես նաև աղբ, այդ թվում՝ անիվներ, եղել են նաև ինչ-որ տարաներ։ Ժամը 12․38-ին հրդեհն արդեն մեկուսացվել է մեր կողմից»։

Հարցին, թե ինչից է առաջացել պայթյունը և ինչ վնասների մասին կարելիէ խոսել՝ նա նշեց, որ ենթադրում է, որ պայթյունը կարող էր տարաներից առաջանալ։

«Ամեն դեպքում տուժածներ չկան, շենք-շինություններին հասցված վնասի մասին դեռ վաղ է խոսել»։

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում