copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:55 29-08-2022

Ինչու ՀՀԿ-ն չի մասնակցում սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին

ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների այս փուլին, որը բավական փոքր ծավալով ընտրությունների փուլ է, որպես կուսակցություն չի մասնակցում, բայց մեր առանձին կուսակիցներ և համակիրներ այս կամ այն կերպ ներգրավված են տարբեր ընտրացուցակներում, նաև այս շրջափուլում։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Դիտարկմանը, թե սեպտեմբերի 2-ին ընդդմությունը հանրահավաք է հրավիրում, պայքարի հերթական փուլի մասին է խոսում, սակայն իրական ընտրապայքարից հրաժարվում է՝ Մամիջանյանն ասաց, որ այդ տպավորությունը սլախ է։

Հարցին, թե ստացվում է, որ հանրահավանքներ անելն ավելի՞ արդյունավետ են համարում, քան ընտրությունների մասնակցելը՝ նա պատասխանեց, որ ՀՀԿ հանդիսանում է ամենաազդեցիկ և ամենամեծ իրական ընդդիմադիր կուսակցություններից մեկը, սակայն կոնկրետ այս մեկ փուլին, որպես կուսակցություն մասնակցությունը նախատեսված չէ։

«Ինչ վերաբերում է փողոցային պայքարին և առհասարակ Փաշինյանի հեռացմանը, ապա 2018 թ-ից սկսած՝ այն ժամանակ ինստիտուցիոնալ մակարդակում դեռևս միայնակ, իսկ հետագայում նաև գործընկերների, աջակիցների և դաշնակից կառույցների հետ համատեղ, մենք որևէ ջանք չենք խնայել հասնելու համար կապիտուլիանտների հեռացմանը, լինի դա ընտրական գործընթացով համապետական մակարդակում, որին մենք ի սկզբանե դեմ էինք, ավարտած ՏԻՄ մակարդակներում կուսակցության անդամների և համակիրների մասնակցությամբ, ավարտած փողոցային պայքարով»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրույթուններին մասնակցության հայտ են ներկայացրել 25 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։

Ամենից շատ դիտված

20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ