copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:56 24-08-2022

Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի
կենսագրությունը
Հրաչյա Սամվելի Առաքելյանը ծնվել է 1979 թվականին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ.–Գյումրիի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի 3-րդ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր
2002-2004թթ.–Գյումրիի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2004-2007թթ.–ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2007-2011թթ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ
2011-2013թթ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ
2013-2014թթ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
IV- X.2014թ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2014-2017թթ.–ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2017-2019թթ.–ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Ախուրյանի քննչական բաժնի պետ
2019-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ
2021-2022թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում