copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:03 22-05-2026

Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Սևադա Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։

Սևադա Սամվելի Սահակյանի կենսագրությունը

Ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2020-2026թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2016-2020թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
VI-XII.2016թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի ՀԿԳ քննիչ,
2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության քրեական գործերի քննության աջակցության բաժնի ավագ քննիչ,
2009-2014թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետ,
II-VI.2009թ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ քաղաքացիական ծառայողների համալրման բաժնի ավագ սպա,
2007-2009թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ սպա-իրավաբան,
2006-2007թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի սպա-իրավաբան,
2003-2006թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սպա-իրավաբան,
2002-2003թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի սպա։

Կրթություն

2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

1996-1997թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը