copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:35 20-08-2022

Արագածոտնի մարզպետը և ՀՀ վիճակագրական կոմիտեի մարզային վաչության պետը քննարկել են մարդահամարի խնդիրները

Մարդահամարի կարևորության, նպատակի և անցկացման մեթոդի, մարդահամարի նախապատրաստման աշխատանքների ընթացքի, գործընթացում մարզային հանձնաժողովների և համայնքապետերի աջակցության անհրաժեշտության և այլ հարցերի քննարկման նպատակով Արագածոտնի մարզպետարանում էր ՀՀ վիճակագրական կոմիտեի Արագածոտնի մարզային վաչության պետ Գոռ Եգորյանը։

Նրան իր աշխատասենյակում ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, քարտուղարության, ԿՄՍ և քաղաքաշինության վարչությունների, առողջապահության բաժնի ղեկավարները։

Գոռ Եգորյանը ներկայացրել է մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին առնչվող տեղեկատվություն, ապա առաջ քաշել մարզում հրահանգչական տեղամասերի տրամադրման հարցը։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել լավագույնս աջակցելու մարդահամարի անցկացմանը՝ ներգրավելով մարզի համապատասխան կազմակերպություններին։ Գործընթացի պատշաճ կազմակերպման վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ