copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:00 19-08-2022

Ով է մետրոպոլիտենի տնօրենի հերթական ժ.պ.-ն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։

Ծնվել է 1967թ․ նոյեմբերին, Երևանում։

1974-1984 թթ․ սովորել է ք․Երևանի հ․174 միջնակարգ դպրոցում։
1985-1987թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988-1991թթ. սովորել է Ալ. Թամանյանի անվան Երևանի շինարարական քոլեջի
շենքերի և սարքավորումների շինանարություն և շահագործում բաժնում, ստացել տեխնիկ-շինարարի որակավորում։
1993-2000թթ. սովորել է ՀՀ ՆԳ նախարարության բարձրագույն դպրոցում, ստացել իրավաբանի որակավորում։
1998-2002թթ․ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում ստացել ՝ հաշվապահի/աուդիտորի բակալավրի աստիճան։
2002-2004թթ․ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում և ստացել տնտեսագետ-մենեջերի մագիստրոսի աստիճան (գերազանց)։
1988-1989թթ․ աշխատել է ՀՀ ՆԳ նախարարության Շահումյանի շրջանի ՆԳԲ-ին կից պահպանության բաժնում։
1989-1992թթ․ աշխատել է ՀՀ ՆԳ նախարարության հրշեջ պահպանության վարչության ավագ հրահանգիչ։
1992-2001թթ․ ՀՀ ՆԳ նախարարությունում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ։
2002-2008թթ. աշխատել է ՀՀ Զինված ուժերում։
2003թ-ին ստացել է ՀՀ ԶՈՒ գնդապետի կոչում:
2002-2008թթ. աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ–ում՝ որպես ներքին աուդիտի տնօրեն։
2010-2011թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, կոչումը` ոստիկանության գնդապետ։
2007-2015թթ. աշխատել է «Գլաս Ուորդ Քոմփանի» ՓԲԸ-ում, որպես՝ գլխավոր տնօրեն, խորհրդի նախագահ։
2017թ-ից առ այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։
2017թ-ից զբաղեցնում է «Պատվավոր հյուպատոսների միություն» հ/կ նախագահի պաշտոնը։
2018- թվականին աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ որպես պետի խորհրդական։
2018- 2019թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ որպես օպերատիվ-փնտրողական վարչության պետ։

Պարգևատրվել է ՝
«Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար․ 10 տարի» մեդալով (2001թ․)։
«Անբասիր ծառայության համար» I-ին աստիճանի մեդալով, ՀՀ ՊՆ (2007թ․)։
«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 20 ամյակի կապակցությամբ» մեդալով (2010թ․)։
«Փառապանծ մարտիկ» մեդալով - «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միություն ՀԿ կողմից (2010թ․)։
«Մահ իմացյալ անմահություն» մեդալով․ «Դելտա» հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության կողմից (2010թ․)։
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով. ՀՀ ոստիկանություն (2011թ․)։
«Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 15 տարի» մեդալով. ՀՀ ոստիկանություն (2010թ․)։
«Իրավակարգի ամրապնդման համար» («Արամ Մանուկյան») մեդալով. ՀՀ ոստիկանություն (2011թ․)։
«ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով ․ ՀՀ ԶՈՒ (2012թ․)։
«Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով» ՀՀ ոստիկանության (2019թ․)։
«Օրենքի պատվար» մեդալով. ԱՀ ոստիկանություն (2019թ․)։
«Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով. ՀՀ ոստիկանություն (2019թ․)։
Արցախի սահմանների ակտիվ պաշտպանության համար պարգևատրվել է անվանական զենքով (1997թ․)։
ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «անվանական զենքով» (2019թ․)։

Պարգևատրվել է նաև բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով։

Ամուսնացած է, ունի հինգ զավակ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ