Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին համատեղ միջոցառումներով թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: