Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:59 11-08-2022

Օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը Հայաստանում աստղաթափ կլինի

Օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը Հայաստանում աստղաթափ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։

«Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրեւ» անվանումներով։

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու եւ սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսեւս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։

Ասուպային հոսքը այս տարի սկսվել է հուլիսի 17-ից եւ առավելագույն պիկը լինելու է օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն առատ են նաեւ դրան նախորդող եւ հաջորդող գիշերներ։

Ցավոք այս տարի պիկի գիշերը համնկնում է Լիալուսնի փուլի հետ, որի պայծառ լույսը խանգարում է գիշերային պարզ երկնքի տեսանելիությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը