Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:24 10-08-2022

Ես գործող կառավարիչների մասին խոսելն անիմաստ եմ համարում․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գնացել է օդանավակայան՝ դիմավորելու Հայաստանի շախմատի հավաքականին, որը օրեր առաջ հաղթանակ է տարել շախմատի օլիմպիադայում՝ գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը։

«Փայլուն արդյունք է: Կարծում եմ՝ տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը»,- ասաց նախագահը։

Սարգսյանը հիշեցրեց, որ վերջին երեսուն տարիների ընթացում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխարհում, զիջում է միայն Ռուսաստանին, իսկ վերջին քսան տարում առաջինն է իր բոլոր նվաճումներով։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կիսում է այն միտքը, որ որտեղ իշխանությունները չկան, այնտեղ հայերը ադրբեջանցիների հանդեպ հաղթանակներ են տոնում, նախագահը պատասխանեց, որ այս պահին գործող կառավարիչների մասին չի ցանկանում խոսել։

«Մենք հույս ունեինք, որ լավ հանդես կգան, և տղաներն այս անգամ գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել