copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:49 09-08-2022

Կոտայքի մարզի մի քանի երթուղիների թանկացված սակագների վերանայման շուրջ քննարկում է կազմակերպվել

Կոտայքի մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Քննարկման մանրամասները ներկայացվել են մարզպետարանի կայքէջում:

Մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքացիները դիմել էին մարզպետ Ահարոն Սահակյանին և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մարզպետի և մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակվում է իրականացվել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի բնակիչների լուծելու նպատակով:

Այսօրվա հանդիպման օրակարգում եղել են՝

• Չվացուցակների և երթուղիների հստակեցումը
• Սակագների վերանայումը
• Տրանսպորտային միջոցների սակավությամբ պայմանավորված՝ հնարավոր խնդիրների առկայությունը
• Արտոնյալ պայմաններով անձանց սպասարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Այս հանդիպումը ևս արդյունավետ էր, քանի որ կոնկրետ երթուղային մի քանի ուղղություններով քաղաքացիների կողմից առաջարկներ են հնչել, որոնք նաև մարզպետի հորդորով «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն առաջիկայում կվերանայի:

Սակագնի վերանայմանն ուղղված առաջարկությունները շարունակում են բարձրաձայնվել քաղաքացիների կողմից. քննարկվում են հնարավոր տարբերակները կոնկրետ ուղղություններով դրանք փոփոխելու համար:

«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը նշել է, որ օգոստոսի 22-ից կսպասարկեն Հրազդան համայնքի գյուղերը, իսկ օգոստոսի վերջից նախատեսվում է սպասարկել Հրազդան-Երևան և Ծաղկաձոր-Երևան երթուղիները:

Բարձրացված մի շարք հարցեր առաջիկայում ևս բազմակողմանի կուսումնասիրվեն ՏԿԵՆ-ի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի և Կոտայքի մարզպետարանի կողմից:

Արձանագրելով միասնական տրանսպորտային երթուղու գործարկմամբ պայմանավորված դրական փոփոխությունները՝ մարզի ղեկավարը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումների կարիք ունեն՝ կապված թե՛ չվացուցակների, թե՛ գնագոյացման, թե՛ տրանսպորտային միջոցների սակավության հետ և պետք է անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան