copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:11 08-08-2022

Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի՝ Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա

ՀՀ կառավարության շենքի մոտ օգոստոսի 8-ի երեկոյան «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության շենքի մոտ հայտարարությամբ հանդես եկավ նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

«Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրվում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարություններից թույլ չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի այնպիսի մեկնաբանություններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այվազյանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին:

Նախաձեռնության անդամները կոչ են անում չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների, ահաբեկչությունների ու շանտաժի մասին:

«Արցախի Հանրապետության ճանաչում» նախաձեռնությունը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների մոտ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները մինչև ընդ օգոստոսի 25-ը պետք է տարհանվեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ