copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:53 08-08-2022

Լսողության խնդիրների վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն․ վերանայվում են գործող չափորոշիչները

Լսողության խնդիրների վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն վերանայվում են գործող չափորոշիչները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նորածինների լսողության սքրինինգային ծրագրով խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումը նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա:

Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է Լսողության նորածնային սքրինինգի և լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ մի վերականգնման կազմակերպման և իրականացման չափորոշչի նախագիծը, որը համահունչ է զարգացած երկրներում գործող ծրագրերին:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ