copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:25 06-08-2022

«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է չվերթների հետ կապված խնդիրները

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը: Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանելով ընկերության չվերթների ուշացումները:

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, «Արմենիա» ավիաընկերության և մեր ամբողջ թիմի անունից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար: Երեկ երեկոյան 21:00-ից մինչև այս պահը անդադար, մենք աշխատել և աշխատում ենք չվերթների հետ առաջացած խնդիրները լուծելու համար:

Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով:
Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:

«Արմենիա» ավիաընկերությունն իր 6 տարվա պատմության մեջ երբեք չի հրաժարվել իր պարտավորությունների կատարումից: Այսօրվա ուշացումները ևս բացառություն չեն: 06/08 NGT 930 չվերթը, որը նախատեսված էր 10:20-ին, արդեն մեկնել է, դեպի Հուրգադա NGT 1727/1728 չվերթը կմեկնարկի 01:00 Երևանի ժամանակով: Բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցները ապահովվելու են: Շնորհակալություն ըմբռնման համար»,- նշել է Գևորգ Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին