Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 12:19 03-08-2022

Հայաստանը միացավ Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք հայերի «սև ցուցակ» ունեն. Տարոն Ասատուրյան

Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԱԳՆ շենքի դիմաց։ Բողոքի ակցիան ի պաշտպանություն «պերսոնա նոն գրատա» ճանաչված անձանց է և ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

Ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ Տարոն Ասատուրյանը՝ ներկայացնելով ԱՄՆ արևմտյան շրջանի ճամբարը։ Իր խոսքում նա նշեց․ «Որոշ հայեր Հայաստանին մեջ տեղ ունին կամ չունին։ Մենք մանկութենեն օտար ազգերուն մեջ սորվեր ենք, որ Հայաստանը մեր հայրենիքն է, և երբ ուզենք, կրնանք մուտք գործենք Հայաստանին մեջ։

Մինչև վերջերս ես այն տպավորությունը ունեի, որ 2 երկիր կա, որ իրենց սև ցուցակները կպարունակեին հայերու անուններ, բայց Հայաստանը միացավ Թուրքիո և Ադրբեջանին։ Չենք կրնար ընդունիլ, որ այսօրվա իշխանությունը որևէ մեկ խոչընդոտ առաջացնե սփյուռքահայերու և հայաստանաբնակ հայերու ընկերության, եղբայրության մեջ։ Պետք է պահանջենք, որ պատասխաններ տան»։

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները