copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 00:56 03-08-2022

«Ֆավորիտ չլինելով՝ ցանկանում ենք հաղթել ֆավորիտին». Եղիշե Մելիքյանը՝ կարևորագույն հանդիպման մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելու է սերբական «Ցրվենա Զվեզդային»։

Հանդիպման նախօրեին կայացել է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստ Զորան Գայիչի մամուլի ասուլիսը։

«Մեզ հաղթանակ է պետք, մոտիվացիայի կարիք չունենք։ Պատասխանատվություն ենք զգում, որ պետք է լավ արդյունքի հասնենք։ «Ցրվենա Զվեզդան» ուժեղ թիմ է, բայց ֆուտբոլում լինում է, որ թույլ թիմը հաղթում է ուժեղին։ Կարող ենք համարվելով ոչ ֆավորիտ թիմ՝ հաղթել ֆավորիտին։

Իդեալական թիմեր չկան։ Մրցակիցը լավ է խաղում, վերլուծելը դժվար է։ Մենք գտել ենք մրցակցի թույլ կողմերը, հաստատ գիտենք, թե ինչ է պետք անել խաղադաշտում»,- ասել է Մելիքյանը։

Ամբողջական ասուլիսը.


Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կայանալու էօգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում