copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:39 02-08-2022

Եռակողմ համագործակցության արդյունքում 19 վիրահատված լսելու հնարավորություն է ստացել

Պետության, «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»-ի և «էրեբունի» բժշկական կենտրոնի գործակցության արդյունքում մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն են ստացել. նրանցից 16-ը երեխաներ են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։

«Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում ենք մեր ուժերը, առավել ոգևորվում ենք ու ավելի մեծ եռանդով աշխատում, որ կարողանանք մեր բնակչության համար ապոհովել հնարավորինս որակյալ, հասանելի և մատչելի բուժօգնություն:
Սովորաբար այնքան ենք տարված լինում մեր ծրագրերով ու աշխատանքով, որ հաճախ չենք կարողանում տեսնել ու զգալ դրանց արդյունքը, իսկ այսօր այն հազվադեպ օրերից է, որ կարողանում ենք վայելել մեր միասնական աշխատանքի բերկրանքը: Կարևորն արդյունքն է, և ևս մեկ անգամ այս փոքրիկ հրաշքն ապացուցեց, որ հնարավոր է հոգատար գործընկերների ու մարդակենտրոն ծրագրերի շնորհիվ հաղթահարել ամեն բան: Մենք հնարավորություն ստեղծեցինք բոլոր բալիկների համար անվճար վիրահատական միջոցառումներն անցնելու և մի շարք նվիրյալների շնորհիվ ծրագիրը բարեհաջող նոր փուլ է սկսել»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ աղբյուրի՝ միայն 2018-2022թթ. պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, փոխհատուցվել են նրանց վիրահատության և մեկ տարվա վերականգնողական բուժման ծախսերը:

Հայաստանում իրականացվում է նաև լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածինների լսողության սքրինինգ` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով:

Սքրինինգի արդյունքում հայտնաբերված` լսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող երեխաները վերցվում են դիսպանսերային հսկողության, նրանց մի մասը ստանում են ժամանակակից լսողական սարքեր, իսկ 4-րդ աստիճանի ծանրալսությամբ երեխաները ենթարկվում եմ ականջի խխունջի պատվաստման վիրահատության, որի արդյունքում նրանց հոգեխոսքային զարգացումը հետագայում չի տարբերվում իրենց հասակակիցներից:

Ամենից շատ դիտված

13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից

Ձեզ գուցե հետաքրքրի