copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:25 02-08-2022

Օգոստոսի 8-ին լրանում է Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման եռամյա ժամկետը․ ԲԴԽ-ն 10 օրում դատարանի նոր նախագահ կընտրի

Օգոստոսի 8-ին լրանում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման եռամյա ժամկետը։ Դա նշանակում է, որ ԲԴԽ-ն պետք է դատարանի նոր նախագահ ընտրի։

Նախագահի թեկնածու են համարվում առաջին ատյանի դատարանի բոլոր դատավորները, եթե ինքնաբացարկ չեն հայտնել։ Քվեարկության արդյունքում առավագույն ձայն ստացած դատավորը կընտրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Oragir.news-ի հետ զրույցում ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ եթե գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտով է պայմանավորված նոր նախագահի ընտրությունը, ապա դատարանի նախագահը, ըստ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, կկատարվի տասնօրյա ժամկետում։ «Օրենքով սահմանված ժամկետում կընտրվի նախագահը», - եզրափակեց Շաբոյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Ձեզ գուցե հետաքրքրի