copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:39 01-08-2022

Արայիկ Հարությունյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելություների կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված