Ներքին 4 տարի առաջ - 15:05 01-08-2022

Չենք հասկանում՝ ինչո՞ւ չեն դատում մեղավորին, ո՞վ է իր թիկունքին կանգնած. Շամիրամ գյուղում սպանվածի հարազատ

Չենք հասկանում՝ ինչո՞ւ չեն դատում մեղավորին, ո՞վ է իր թիկունքին կանգնած։ Այս մասին այսօր՝ լրագրողի հետ զրույցում ասաց Շամիրամ գյուղում հինգ տարի առաջ կատարված սպանդի ժամանակ զոհվածի հայր Ալի Ուզմանյանը։
«Վերքս չի լավանում, ավելի է խորանում, բուժել չի լինում։ Մեր պահանջն է, որ մեղավորին դատեն, բայց չեն դատում։ Ինչո՞ւ չեն դատում, հինգ տարի է անցել։ Մի սոված կին հարեւանից հինգ հազար դրամ էր գողացել, չորս տարով ազատազրկեցին։ Ինքը մարդկանց է սպանել, չեն դատում։ Օրենքը սառել է։ Հինգ տարի է ես տառապում եմ, կինս դարձել է կես մարդ։ Ես ուզում եմ իմ աչքով տեսնել, որ դատեցին։ Ո՞վ իր թիկունքին կանգնած՝ չգիտենք։ Ինչո՞ւ չեն դատում՝ չգիտենք։ Հինգ տղաներիցս փոքն էր, անմեղ տեղը սպանեց որդուս։ 82 տարեկան եղբորս էլ սպանեց»,- նշեց Ալի Ուզմանյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 5 տարի առաջ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, առանձնապես ծանր հանցագործություն է տեղի ունեցել։ Համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, որտեղ եզդիներն այդ օրը մասնակցում էին իրենց՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանն ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ