copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 12:58 01-08-2022

Հայ ազատոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում:

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Արման Հարությունյանը որակավորման փուլում 13:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն քառորդ եզրափակչում զիջել է ամերիկացի ըմբիշին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, որտեղ 8:7 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ և գոտեմարտել բրոնզե մեդալի համար։ Որոշիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 2:0 հաշվով հաղթանակ է տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ:

71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ: Եփրեմյանը մեկնարկային գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8:4 հաշվով առավելության էր հասել հույն ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ուժեղ էր գտնվել շվեյցարացի Նիկ Շերերից: Եփրեմյանը պարտվել է միայն կիսաեզրափակչում՝ զիջելով ամերիկացի ըմբիշին:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը, սակայն 0:9 հաշվով պարտություն է կրել իրանցի ըմբիշից: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), և Պապին Հունանյանը (80 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Մ17 տարեկանների ԱԱ-ում ավելի վաղ հանդես էր եկել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ նվաճելով 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում