Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 15:25 31-07-2022

Ավստրիացի բժիշկն ինքնասպան է եղել covid-պատվաստումների հակառակորդների սպառնալիքների պատճառով

Ավստրիայում բժիշկը, որը նախկինում հալածանքի է ենթարկվել covid-պատվաստումների հակառակորդների կողմից, ինքնասպան է եղել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, դավադրության տեսության կողմնակիցներն ու պատվաստման հակառակորդները բժշկին սպառնացել են սպանությամբ՝ ինչպես համացանցում, այնպես էլ անձամբ նրա գրասենյակ այցելելով։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը կոչ է արել ժողովրդին միավորվել ատելության և անհանդուրժողականության դեմ։

Բժիշկ Լիզա-Մարիա Քելերմայրի դին հայտնաբերվել է ուրբաթ օրը, նրա աշխատասենյակում․ մոտակայքում ինքնասպանության մասին գրություն է եղել:

Քելերմայրը ավելի վաղ բազմիցս հանդես է եկել հարցազրույցներով՝ կոչ անելով պատվաստել և պայքարել կորոնավիրուսային վարակի համավարակի դեմ։ Նրա ելույթները մշտապես կոշտ արձագանքի են արժանացել covid-պատվաստումների հակառակորդների կողմից։

Ավստրիան Արևմտյան Եվրոպայի երկրների շարքում վերջիններից է COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշով։ Անցած ամիս ավստրիական իշխանությունները հրաժարվեցին մեծահասակների պատվաստումները պարտադիր դարձնելու ծրագրերից, քանի որ սոցիոլոգիական հարցումները ցույց էին տվել, որ ավստրիացիները, ամենայն հավանականությամբ, սաբոտաժի կենթարկեն այդ որոշումը: Ըստ սոցիոլոգների՝ երկրի բնակիչների առնվազն 13%-ը պատրաստ չէ պատվաստվել, եթե անգամ պատվաստումը պարտադիր լինի։ Անցած տարի Ավստրիայում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ արգելափակումների և պարտադիր պատվաստման։

Ավստրիայի առողջապահության նախարար Յոհաննես Ռաուխը կիրակի օրը Քելերմայրի մահվան կապակցությամբ ասել է, որ կոնկրետ մարդկանց նկատմամբ ատելությունն աններելի է և պետք է դադարեցվի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան