Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:17 29-07-2022

ԵԱՏՄ երկրները շարունակում են քննարկել գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորումը

Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը գտնվում է դրա գործունեության կանոնների նախապատրաստման փուլում, բելառուսական «Республика» թերթին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի վարչության ղեկավար Վադիմ Զակրևսկին։

Զակրևսկին նշել է, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան գործարկելու համար, որը նախատեսված է 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ, «պահանջվում են մի շարք լրացուցիչ միջոցառումներ»։

Ըստ նրա՝ նախ պետք է մշակվեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործունեության կանոնները, ներկայումս ԵՏՀ-ի և անդամ երկրների հիմնական ջանքերը կենտրոնացած են այս կանոնների համաձայնեցման վրա։

Ընդհանուր շուկայում էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտուր կազմակերպելու համար ԵՏՀ Խորհուրդը պետք է որոշի նման առևտրի օպերատորներին։ «Հարկ է նշել, որ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը առաջարկել են իրենց առևտրային հարթակները ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայում աշխատելու համար»,- նշել է Զակրևսկին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել