copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:58 29-07-2022

Լատվիան միջնորդի միջոցով վերսկսել է Ռուսաստանից գազի գնումները

Լատվիական Latvijas gaze գազատրանսպորտային համակարգի օպերատորը վերսկսել է Ռուսաստանից բնական գազի գնումը, գրում է Delfi-ն։

Ընկերության ղեկավար Այգարս Կալվիտիսը հայտնել է, որ գնումները կատարվում են ոչ թե ուղղակիորեն «Գազպրոմ»-ից, այլ եվրոյով՝ միջնորդի միջոցով։ Նա հրաժարվել է նշել մատակարարի անունը՝ պատճառաբանելով, որ դա «առևտրային տեղեկատվություն» է:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ռուսական գազի մատակարարումները Լատվիա մի քանի անգամ ընդհատվել և դադարեցվել են, սակայն հունիսի կեսերից դրանք սկսել են աճել, նշում է Delfi-ն։

Հուլիսի 14-ին Լատվիայի Սեյմը 2023թ.-ի հունվարի 1-ից Ռուսաստանից բնական գազի մատակարարումներն ամբողջությամբ արգելելու որոշում է կայացրել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից