copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:44 28-07-2022

Քրեակատարողական հիմնարկում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր. Կարեն Անդրեասյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր ճեպազրույցում ասաց, որ գործադիր իշխանությունը որևէ կապ չուներ կալանավորված անձանց կալանքի հետ, ինչպես նաև նրանց բաց թողելու հետ. «Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, և իրենց փաստաբաններին, դատավորներին, դատախազներին։ Մենք կարող ենք միայն ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց՝ գրավով կամ այլ ձևով փոխարինումն ամեն դեպքում ողջունելի է և մենք որպես քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ուրախ ենք , որ լրացուցիչ բեռնաթափվում է քրեակատարարողական հիմնարկը»։

Անդրեասյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի մահվանը՝ ասաց, որ իր համար ցանկացած մարդու մահ ողբերգույթյուն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ քրեակատարողական հիմնարկում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր , որը տեղում չի լուծվել իր հետ կապված՝ այսինքն չի եղել լուրջ բողոքներ, որպեսզի վերանայվի նաև խափանման միջոցը, ինչ վերաբերում է մնացած բոլոր կալանավորներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, օրինակ հիմա մենք ունենք առանձին հայտնի կալանավորված անձիք , ովքեր տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, մեր բժիշկներն են իրենց ստուգում պարբերաբար, կալանավայրում ունենալով այն ռեսուրսը, որ մենք ունենք առողջապահական, մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ մի ազատազրկված անձ առողձական խնդիրներով չունենա խնդիր առողջության հետ կապված։ Ցանկացած ողբերգույթուն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին՝ այդ թվում դատարաններին, ավելի ուշադիր լինել բողոքների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից