Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:53 27-07-2022

Իմ զոհողությունը համարում եմ հայրենիքիս զոհասեղանին դրված ընդամենը մի փոքր փշրանք․ Ավետիք Չալաբյան

Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հավաքվել են նրա գաղափարակիցները, հարազատները և պայքարի ընկերները։

Վատառողջ լինելու պատճառով Ավետիք Չալաբյանը լրատվամիջոնցերի համար հանդես եկավ միայն կարճ հայտարարությամբ՝ նշելով, որ երբ դատական պրոցեսներից դուրս կգա, ինքը և իր փաստաբանական թիմը հանդես կգան մամուլի ասուլիսով։

Նախ և առաջ նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, իր ընտանիքին, փաստաբանական և հանրային հաղորդակցության թիմին, լրատվական ողջ համայնքին, որ իր հետ միասին անցնում են այս փորձության միջով և հսկայական աջակցություն են ցուցաբերել իրեն։

«Մենք՝ բոլորս, գտնվում ենք մի պայքարի մեջ՝ մեր հայրենիքի, մեր իդեալների, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ տուժողն այս անգամ ես էի, և որոշ ժամանակ ստիպված եղա իմ ազատությամբ վճարել, բայց ես կարծում եմ, որ սա ընդամենը մի փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի համայնապատկերի մեջ, այն պայքարի, որի համար մարդիկ կյանք են տվել, որի համար ազատություն և առողջություն են կորցրել, ուստի ես իմ փոքր զոհողությունը համարում եմ իմ հայրենիքի զոհասեղանին դրված ընդամենը մի փոքր փշրանք»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ