copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:07 26-07-2022

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արևելյան ռազմական օկրուգի ուժերը, Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, կանցկացնեն «Վոստոկ-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Զորավարժությունների ընթացքում կմշակվի զորքերի կիրառումն արևելյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար։ Զորավարժություններն անցկացվելու են Արևելյան ռազմական օկրուգի զորավարժարաններում 2022 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը։

Զորավարժություններին կներգրավվեն օդադեսանտային ուժերի մի մասը, ինչպես նաև հեռահար և ռազմատրանսպորտային ավիացիան։ Բացի դրանից՝ կմասնակցեն այլ երկրների զորակազմեր։

Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ արտասահմանյան լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածում Ռուսաստանի Դաշնությունում իբր մոբիլիզացիոն միջոցառումներ անցկացնելու մասին։ ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցում է Ռուսաստանի զինված ուժերի միայն մի մասը։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում