copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:51 26-07-2022

«Քանաքեռ ԳԷՍ»-ի ջրավազանից դուրս է բերվել 67-ամյա տղամարդու դի. shamshyan.com

Ջրասուզակը «Քանաքեռ ԳԷՍ»-ի օրական կարգավորող ջրավազանում հայտնաբերել է 67-ամյա Հովհաննես Մ-ի դին:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ ջոկատի փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ «Քանաքեռ ԳԷՍ»-ի օրական կարգավորող ջրավազանում Խաչատուր Մուրադյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ էին կատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ջրամբարում որոնվում էր 67-ամյա Հովհաննես Մ-ին։

Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ վերջին անգամ նրան նկատել են այս վայրում՝ բետոնե պատնեշի վրա նստած, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար ընկել է ջրի մեջ: Ջրասուզակը մեծ դժվարությամբ հայտնաբերեց դին, որը հատուկ փրկարարների օգնությամբ ճոպանի միջոցով դուրս բերվեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ