Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:57 26-07-2022

Շիրակի մարզում 268 թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարված

Շիրակի մարզի 4 համայնքներում անցկացվելու են համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթներ։ Այս պահին 93 թափուր պաշտոն կա Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում և 45-ը՝ Ամասիայում:
Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, ներկայացնելով մեծ թվով թափուր պաշտոնների փաստը, պարզաբանեց, որ դրանք նոր ձևավորված համայնքներում են: «Համայնքների միավորումից հետո, բոլոր նոր ձևավորված համայնքային ծառայության պաշտոնները թափուր են: Այս պահին այդ պաշտոնները զբաղեցրած են ժամկետային պայմանագրով: Օրենքով նախատեսված է, որ վեցամսյա ժամկետում պետք է համալրվեն այդ պաշտոնները: Այսպիսով, օգոստոս ամիսը, այս չորս համայնքներում, մրցութային է»,-նշեց Արամ Անտոնյանը՝ հստակեցնելով, որ նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից մինչև երկրորդ կարգի մասնագետ։
Այժմ ընթացքի մեջ են անձնական գործերի ընդունման աշխատանքները։ Առաջին մրցույթը կանցկացվի վաղը՝ Ամասիա համայնքում: Որոշակի մրցակցություն սպասվում է Արթիկ ու Ախուրյան համայնքներում: «Որոշ պաշտոնների համար պասիվություն կա: Պետք է աշխատենք, որ շատ քաղաքացիների տեղեկացնենք, որ իմանան մրցույթների մասին ու դիմեն: Շահագրգիռ ենք, որ համայնքներում մրցույթները մրցակցային լինեն ու ընտրվեն լավագույն կադրերը»,-նշեց Արամ Անտոնյանը:
Այս համայնքներում մրցույթների ավարտից հետո որոշ պաշտոնների համար մրցույթներ կանցկացվեն Գյումրիում:

Ամենից շատ դիտված

23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան