copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:42 26-07-2022

Ճամբարակ քաղաքում ասֆալտապատվելու են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի ասֆալտապատվելու է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը, կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։

Ինչպես տեղեկացնում են Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից , Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 152 միլիոն 774 հազար 800 դրամ, որի 55 տոկոսը կամ 84 միլիոն 26 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 68 միլիոն 748 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։
Աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի բոլոր բնակիչները՝ 2035 շահառուները, կունենան հիմնանորոգված ու բարեկարգված բակային տարածքներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի