copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:59 25-07-2022

Ինչո՞ւ ուղղաթիռով զինվորը շտապ չի տեղափոխվել Երևան․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Զինվորը հուլիսի 17-ին Սյունիքի մարզում ծանր այրվածք է ստացել ու անհրաժեշտ է եղել շտապ բուժօգնություն։ Այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ-ն է փաստում Երևանի այրվածքաբանական ԲԿ-ում անհապաղ բուժօգնության անհրաժեշտության մասին, զինվորին Սյունիքից տեղափոխել են Երևան ռեանիմոբիլով՝ շտապօգնության մեքենայով, մինչդեռ ՀՀ-ն արդեն քանի տարի ունի նման դեպքերի համար նախատեսված բժշկական ուղղաթիռներ։ Քանի որ ավելի քան 250կմ ճանապարհը ռեանիմոբիլը ստիպված է հաղթահարել գրեթե 4 ժամում, այդ ընթացքում, ինչպես ՀՀ ՊՆ-ն է հայտարարել, «զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Հարց․ ինչո՞ւ ուղղաթիռով զինվորը շտապ չի տեղափոխվել Երևան։ Գուցե կա բժշկական տեսանյունից արդարացո՞ւմ։ Կա՞ այս հարցի պատասխանը հայ զինվորի առողջության պատասխանատուների կողմից»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ