copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:30 04-10-2024

Ծառայակցի գլխին կրակած զինվորը ծառայում է․ վիրավոր զինվորը գտնվում է հոսպիտալում

ՀՀ պաշտպանության նախարարությունից, Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են, որ Սյունիքի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկի կողմից գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը սեպտեմբերի 30-ի դրությամբ շարունակում է բուժումը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտե՝ հասկանալու քրեական վարույթի շրջանականերում ի հայտ եկե՞լ են նոր հանգամանքներ, և ծառայակցին վիրավորած զինծառայողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությու՞ն կա։

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ այս գործում նոր բան այս պահի դրությամբ չկա։

«Այս պահի դրությամբ խափանման միջոցի փոփոխություն չի եղել, զինվորական հսկողություն է, և զինծառայողը շարունակում է իր ծառայությունը։ Գործում որևէ նոր բան չկա։ Ինչ, որ կար, արդեն հրապարակել ենք»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիք մարզի Սիսիան խոշորացված համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամկետային 2 զինծառայող կրակել են միմյանց վրա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները