copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:13 25-07-2022

ՄԻՊ աշխատակազմում մեկնարկել է վերապատրաստման դասընթաց-աշխատաժողովը

Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկել է Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման եռօրյա դասընթաց-աշխատաժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի հաստատության կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Վերապատրաստումն իրականացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում։

Դասընթացը մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի բացման խոսքով։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին դիմումին արագ արձագանքելու համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

Պաշտպանը հատուկ կարևորություն է տվել ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված մարմինների հետ հաստատության մանդատի շրջանակներում աշխատանքն ակտիվացնելու հարցին և վստահություն հայտնել, որ կարողությունների զարգացման նման միջոցառումները կապահովեն շոշափելի արդյունքներ։

Դասընթացը վարելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Ազգային հաստատությունների և տարածաշրջանային մեխանիզմների հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Աֆարին Շահիդզադեն:

Աշխատաժողովի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի կքննարկվեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության միջազգային չափորոշիչները, համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև մարդու իրավունքների հաստատությունների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի Հավատարմագրման ենթակոմիտեի կողմից մշակված Ընդհանուր դիտարկումներն ու հավատարմագրման ընթացակարգը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ