copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:29 25-07-2022

ԱԺ-ում ՔՕ-ի մեջ փոփոխություններ կատարեցին՝ հատուկ Չալաբյանի համար. փաստաբան

«Դաբլ թրի Հիլթոն հոթել Երևան» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և քաղաքական թիմի մամուլի ասուլիսը:

Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ևս մեկ անգամ նախորդիվ հանդես են եկել ասուլիսով, և փորձել են ամփոփել պահի դրությամբ իրականացվող ապօրինությունները՝ գորձելով հանգամանալից ներկայացնել ամեն բան. «Ինչպես գիտեսք, Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում կիրառված կալանքի պայմաններում , երբ քրեական գործը հարուցվել էր այն իրադրության պայմաններում, երբ նոր ՔՕ-ի մեջ այլևս հանցակազմը չկար, այսինքն նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով արարքը ապաքրեականացված էր, Չալաբյաննի կալանքի ժամանակ իշխանությունները ԱԺ մեծամասնությունը գաղտնի՝ առանց որևէ քննարկման, ՔՕ նախագծի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարեց՝ ներառելով հանցակազմը և ընդունեց առաջին և երկրորդ ընթերցմամբ։ Հուլիսի մեկից կրկին նոր ՔՕ-ով արդեն քրեականացված էր։ Սա արվեց հատուկ Չալաբյանի համար, որովհետև մեզ հայտնի չէ գոնե մեզ հայտնի քաղաքական երանգներով քրեական գործ՝ հարուցված այս հոդվածի հանցակազմի շրջանակներում։ Մենք երկրորդ անգամ մեր մաշկի վրա զգացինք դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պրոմեղադրական դիրքորոշումը։ Քննիչը ներկայացրել էր կալանքի միջնորդությունը, իրեն հատուկ հապճեպությամբ,ինչու՞, որովհետև միջնորդության հիմքում դրել էր նախկին ՔՕ-ի կարգավորումները՝ նախկին մեղադրանքով։ ՍԴ-ն շատ հստակ իրավարար դիրքորոշում ունի, որ կալանքի, կալանքի երկարացման միջնորդությունների հիմքում ընկած մեղադրանքը պետք է լինի օրինական, եթե օրինական չէ, ապա մնացած հարցերում դատարանն առռհասարակ անդրադառնալու խնդիր էլ չունի»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը՝ ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից